Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Կղզին լողում է

Կղզին լողում է
11.02.2014 | 12:24

Հազարավոր տներ Թեմզա գետի երկայնքով գտնվում են ջրի մեջ հայտնվելու վտանգի տակ՝ գետի ջուրը շարունակում է բարձրանալ: Բրիտանիայի Բերքշիր, Սուրեյ և Սոմերսեթ կոմսություններում ջրհեղեղի վտանգի մասին խիստ նախազգուշացումներ են արվել: Բերքշիր կոմսության Դատչեթ շրջանում միայն 10000 ավազե պարկ է բաժանվել:

Դիտվել է՝ 2367

Մեկնաբանություններ